«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այսօր այն ծերունի վրիժառուն է պակասում, ով պիտի վառի վրիժառության ջահը

Այսօր այն ծերունի վրիժառուն է պակասում, ով պիտի վառի վրիժառության ջահը
20.05.2023 | 23:21

100 տարի առաջ Վարպետը` Ավետիք Իսահակյանը, իրավացիորեն գրում էր. «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք-կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:

Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն...»:

Վարպետի մարգարեությունն ավելի վաղ կկատարվեր, սակայն այդ ժամանակի համար ԽՍՀՄ-ը հետաձգեց բախումը։

Այսօր այս երկու հակամերժ սերունդները կանգնել են բախման, որտեղ այսօր մի կողմում հավաքվել են հերոսներին ու հերոսների ընտանիքները հայհոյողները, իսկ մյուս կողմում` հերոսների պայքարին հավատարիմները։

Այս երկուսի կողմում էլ կանգնած են իշխանության տենչով ապրող և ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող ներկա ու նախկին պիղծ երևույթներ, որոնք իրենց հերթին պատկանում են Վարպետի նշած առաջին պիղծ սերնդին։

1973 թվականի հունվարի 27-ին ծերունի վրիժառուն` նորօրյա պայքարի առաջամարտիկը` Գուրգեն Յանիկյանը, արձակեց հայ վրիժառության առաջին փամփուշտը։

Այսօր, թերևս, այն ծերունի վրիժառուն է պակասում, ով պիտի վառի վրիժառության ջահը, ու վառվի վրիժառության հրով, որպես մերօրյա Նեմեսիս։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Հուշարձանի վրա ազատ են նորօրյա վրիժառուների անվան դաշտերը։

Դիտվել է՝ 6709

Մեկնաբանություններ